Իրավական11:59, 12 Հուլիս 2017
Շվեդ պատգամավորները ցեղասպանության մեղադրանքով Էրդողանի դեմ հայց են ներկայացրել

Շվեդիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կուսակցության դեմ հայց են ներկայացրել Ստոկհոլմի միջազգային դատախազություն: Այս մասին տեղեկացնում է քրդական «ANF» լրատվակայքը:
Պատգամավորները Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) որոշ այլ առաջնորդների մեղադրել են ցեղասպանության, մարդկության դեմ գործված հանցանքների և ռազմական հանցագործությունների մեջ:
Ներկայացված հայցում նշվել է, որ 2015թ. հուլիսից մինչև 2016թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում թուրքական զինուժը Շըրնաք, Սիլոպի, Ջիզրե և Սուր բնակավայրերի մի շարք շրջանները գետնին է հավասարեցրել՝ սարսափ տարածելով ժողովրդի շրջանում և նրանց իրենց բնակավայերից տեղահանելով:
Որպես ապացույց ներկայացվել են ՄԱԿ-ի, «Amnesty International» և «Mazlum Der» իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև՝ Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կողմից հրապարակված զեկույցները և նշված վայրերում ավերածություններից ու կոտորածներից հետո արված լուսանկարներ:
Շվեդիայի 2014:406 օրենքի սահմաններում Էրդողանին սպառնում է 4 տարուց մինչև ցմահ ազատազրկում՝ ցեղասպանության, 6 տարվա ազատազրկում՝ անմարդկային միջոցների կիրառման և 6 տարվա ազատազրկում՝ ռազմական հանցագործությունների համար:
Շվեդ պատգամավորների պնդմամբ՝ Քուրդիստանում տեղի ունեցած ցեղասպանության հիմնական պատասխանատուն հենց Էրդողանն է: Սակայն նրա հետ որպես հանցակիցներ են մատնանշվել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, ներքին գործերի նախկին նախարար Էֆկան Ալան, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը և պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազը:
Շվեդիայի օրենքների համաձայն՝ ցեղասպանությունների, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ գործված հանցանքների վերաբերյալ 2014:406 օրենքը կարող է կիրառվել այդ հանցանքը կատարած ցանկացած մեկի դեմ՝ անկախ հանցանքի կատարման երկրից: Այդ իսկ պատճառով վերոնշյալ անձիք Շվեդիա այցելելու դեպքում ներկայացված հայցի հիման վրա կարող են դատարանի առաջ կանգնել:
Շվեդական մամուլը լայնորեն անդրադարձել է շվեդ պատգամավորների այս քայլին: Թեման քննարկման է դրվել երկրում ամենից շատ հանդիսատես ունեցող TV4 հեռուստաալիքի եթերում: Հաղորդմանը մասնակցած իրավաբանները նշել են, որ Էրդողանին և նրա թիմակիցներին շատ ծանր մեղադրանքներ են առաջադրվել և Շվեդիա այցելելու դեպքում նրանք կարող են ձերբակալվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |