Միջազգային08:53, 07 Հուլիս 2017
Համբուրգում տեղի է ունեցել Էրդողան-Մերկել հանդիպումը
G20 (Մեծ քսանյակ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայի Համբուրգ քաղաք մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ մամուլի համար բաց արարողակարգից հետո հանդիպումը շարունակվել է փակ դռների ետևում և տևել մոտ 1 ժամ:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ԵՄ հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքն ու նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Այդ դռնփակ հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |