Քաղաքական08:53, 03 Հուլիս 2017
Ռուսաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Էրդողանի հետ

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախագահ Սերգեյ Շոյգուն մեկնել է Թուրքիա: Ստամբուլի Հուբեր կոչվող նստավայրում նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ նշյալ հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը և նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Առայժմ տեղեկություն չեն հաղորդվում, թե ինչ թեմաներ են քննարկվել նշյալ հանդիպման ժամանակ: Փոխարենը հիշեցվում է, որ հանդիպման նախորդ օրը Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են Սիրիայի և Քաթարի շուրջ տիրող ճգնաժամային իրավիճակները:
Օրերս թուրքական լրատվամիջոցներ տարածել էին տեղեկատվությունը, թե իբր ռուսական զորքերը դուրս են գալիս Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող քրդաբնակ Աֆրին շրջանից, որպեսզի Թուրքիան այնտեղ ռազմական գործողություններ սկսի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |