Տնտեսական09:14, 26 Հունիս 2017
Աֆրիկացի նախարար. «Եվրոպան Թուրքիային որպես սպառնալիք է ընկալում»

Հասարակածային Գվինեայի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Գաբրիել Մբագա Լիման անդրադարձել է Աֆրիկայում Թուրքիայի և թուրքական ընկերութունների դերին: Նրա կարծիքով՝ այս երկիրն ավելի մրցունակ է դարձրել աֆրիկյան շուկան:
«Եվրոպան Թուրքիային սպառնալիք է համարում, քանի որ Աֆրիկայում Թուրքիան նրա մրցակիցն է: Հիմա արդեն աֆրիկյան խնդիրների լուծման համար բացի Եվրոպայից ուրիշ հարթակ էլ կա», - ասել է նախարարը:
Լիման նշել է, որ Հասարակածային Գվինեայում բազմաթիվ թուրքական ընկերություններ են գործում: Նախարարը գոհունակություն է հայտնել Աֆրիկա մայրցամաքի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման համար՝ համարելով այն բարեկամական և հավասարապես օգտակար երկու կողմերի համար:
Գվինեացի նախարարի խոսքով՝ Թուրքիայի և աֆրիկյան երկրների միջև համագործակցության նորանոր ոլորտներ են հայտնաբերվում և իրենք պատրաստ են համագործակցել: «Մենք չենք ասում՝ եվրոպացիները թող չգան, բայց երբ իսպանացիների, ֆրանսիացիների, անգլիացիների, թուրքերի ու չինացիների հետ քննարկման ենք դնում ասենք որևէ ճանապարհի շինարարության հարցը, 90 տոկոս դեպքերում հաղթում են թուրքական կամ չինական ընկերությունները», - հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սան Ֆրանցիսկոյում գործող «Global Energy Monitor» կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք ունեն աշխարհի հզորագույն հիդրոէլեկտրակայանները։

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը հայտարարել է, որ 2025-ին տարեկան գնաճը կարող է կազմել 19-29 տոկոս:

Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
Նման սուզանավեր արտադրում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |