Միջազգային11:46, 23 Հունիս 2017
Ծոցի երկրները Կատարից պահանջել են փակել թուրքական ռազմաբազան

Պարսից ծոցի երկրները Սաուդյան Արաբիայի գլխավորթյամբ պահանջների ցուցակ են ներկայացրել Կատարի իշխանություններին, որի իրականացման դեպքում հնարավոր կլինի հարթել Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Այդ մասին հայտնում է թուրքական «Aksam» պարբերականը:
Պահանջներից մեկն այն է, որ Կատարը փակի իր տարածքում գտնվող «Ալ Ռայան» կոչվող թուրքական ռազմաբազան:
«Այդ թուրքական ռազմաբազան փակեք և դադարեցրեք Կատարի տարածքում Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը»,-ասվում է պահանջներից մեկում:
Բացի դրանից Կատարին պահանջ է ներկայացվել, որ վերջինս փակի իր տարածքում հեռարձակվող «El Cezire» հեռուստաալիքը, վերջ դնի Յեմենի կառավարության դեմ հանդես եկող շիական խմբավորումների աջակցությանը և խզի դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:
Կատարի թուրքական ռազմաբազան փակելու պահանջին արձագանքել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:
Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի՝ նա ասել է, որ ինքը դրա վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն չունի: Բայց եթե նույնիսկ նման պահանջ է ներկայացվել Կատարին, ապա դա կդիտարկվի որպես միջամտություն թուրք-կատարյան հարաբերություններին:
Ըստ նախարարի՝ այն, որ Կատարի թուրքական ռազմաբազայում կատարցի զինվորները վարժեցվում են թուրք մասնագետների կողմից, դա արվում է զուտ տարածաշրջանային անվտանգության համար: Եվ այդ ամենը չպետք է անհանգստություն առաջացնի ուրիշների մոտ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարության առաջարկով հունիսի 7-ին մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Մոլդովայում գործունեություն է ծավալում 1200 թուրքական ընկերություն։

Նախարարները նաև համաձայնել են շարունակել նման ձևաչափով հանդիպումները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |