• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 21:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:48, 21 Հունիս 2017

Եվրախորհրդարանում ընդունվել է Թուրքիայի մասին զեկույց

Եվրախորհրդարանում ընդունվել է Թուրքիայի մասին զեկույց

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 51 կողմ, 3 դեմ ձայնով ընդունել է  Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Քեթի Փիրիի զեկույցը: Զեկույցի քվեարկությանը մասնակցած 68 պատգամավորից 14-ը ձեռնպահ է մնացել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթի կայքը: 

Հոլանդացի զեկուցող Փիրին նշել է, որ ԵԽ -ում ներկայացված բոլոր խմբակցությունները Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ապագայի վերաբերյալ իրարից տարբեր մոտեցումներ ունեն: Նա նշել է, որ  եվրոպական հանձնաժողովն ու խորհուրդը լռության են մատնում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները, մինչդեռ խորհրդարանը, ընդհանուր առմամբ, կայուն մոտեցում է դրսևորում: Միևնույն ժամանակ զեկուցողը շեշտել է, որ իրենց համար ամենադժվարը Խորհրդարանի միատեսակ կարծիքն ապահովելն է:

«Մեզ շատ են անհանգստացնում Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները և դրանց հնարավոր հետևանքները: Եթե այսօրվա մեր առաջարկները կիրառվեն առանց սահմանադարական փաթեթը փոփոխելու, կնշանակի անհրաժեշտ է լինելու պաշտոնապես առկախել Թուրքիայի եվրաանդամակցության բանակացությունները», - հավելել է Փիրին:

Հոլանդացի զեկուցողը շեշտել է, որ եթե Թուրքիա-ԵՄ բանակցությունները սառեցվեն, ապա կսառեցվեն նաև եվրաինտեգրմանը նախապատրաստվելու համար Թուրքիային հատկացվող դրամական միջոցները: Հարաբերությունների դադարեցման դեպքում Թուրքիա ուղարկված գումարները կտրամադրվեն տեղի հասարակական կազմակերպություններին, իսկ ԵՄ բյուջեով Թուրքիայի համար նախատեսված ֆոնդերը ուղղակիորեն կբաժանվեն թուրք ժողովրդին:

Փիրին նաև ընդունել է, որ վերջին 6 ամսում Թուրքիան շատ բան է արել փախստականների խնդրի լուծման համար: Զեկույցում արձանագրվել է, որ այս պահին Թուրքիայում 3.2 մլն փախստական կա: ԵՄ անդամ երկրներն էլ ամեն ջանք թափում են՝  Թուրքիայից ավելի շատ փախստական ընդունելու մասին իրենց խոստմանը հավատարիմ մնալու համար: Սակայն, ըստ Փիրիի, Թուրքիան էլ չպետք է թեման շահարկի և ԵՄ երկրների հասցեին խնդրի հետ կապված սպառնալիքներ հնչեցնի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ցավակցել է Սուդանին
13:41, 03 սեպ
Թուրքիան ցավակցել է Սուդանին

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը
11:50, 02 սեպ
Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
11:13, 26 օգոս
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}