Տարածաշրջան08:49, 19 Հունիս 2017
Թուրքիայում զինվորների սննդային թունավորման գործով ձերբակալվել է 24 հոգի

Թուրքիայի Մանիսա նահանգի նահանգապետ Մուստաֆա Հաքան Գյուվենչերը հայտարարել է, որ հունիսի 16-ին տեղի ուսումնական զորամասերից մեկում գրանցած սննդային թունավորման հետևանքով այս պահին հոսպիտալացված է 17 զինվոր: Ըստ Թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ այդ մասին նա հայտնել է «CnnTurk»-ի հետ զրույցում: Տեղեկացրել է, այդ գործով ձերբակալվածների թիվն արդեն հասել է 24-ի:
«Զինվորների առողջական վիճակը լավ է: Հնարավոր է վաղը առավոտյան նրանք դուրս գրվեն»,-ասել է նահանգապետը:
Հիշեցնենք, որ սննդային թունավորման հետևանքով տուժել էր 85 զինվոր: Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ տված Գյուվենչերը ավելի վաղ հայտնել էր, որ զինվորների վիճակը նորմալ է, սակայն ելնելով նահանգում գրանցված նախորդ թունավորումների փորձից` նրանք դեռևս կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ:
Հավելենք, որ թունավորման հետ կապված Մանիսայի պատգամավոր Մազլում Նուրլուն պահանջել է լուրջ հետաքննություն անցկացնել: Հավանականությունը մեծ է, որ իրար հաջորդող թունավորման դեպքերը սադրանք լինեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը նշել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն ավելի է բարձրանալու ու հորդորել է պահպանել զգոնություն և կրակ չվառել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |