Հասարակական13:50, 19 Հունիս 2017
Հայ գործարարին պատկանող զբոսանավերը՝ թուրքական նավահանգստում

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող գերլյուքս զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար կանգառ են կատարել թուրքական Բոդրումի նավահանգստում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ensonhaber.com» լրատվակայքը:
85 մետր երկարությամբ և 120 մլն դոլար արժողությամբ գերլյուքս «Ace» զբոսանավին ուղեկցել է իր տախտակամածին արագընթաց մոտորանավակներ և ուղղաթիռ կրող 67 մետր երկարությամբ «Garçon» («Գարսոն») զբոսանավը:
Նավերի լիցքավորման համար 9 լցանավով վառելիք է մատակարարվել: Լիցքավորման գործընթացը տևել է մի քանի ժամ: Թուրքական թերթի հավաստմամբ՝ զբոսանավերին շուրջ 235.000 լիտր վառելիք է տրամադրվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում 1 անձի ամսական հեռախոսազրույցների միջին տևողությունը հասնում է 455 րոպեի (7.5 ժամ)։

«Անկախ Տնտեսության և Խաղաղության ինստիտուտը» հրապարակել է 2025 թվականի գլոբալ խաղաղության ինդեքսի զեկույցը, որտեղ ընդգրկված է 163 երկիր։

Թուրքիայում օտարերկրյա այցելուների թիվը պակասել է ավելի քան 200.000, մինչդեռ Իսպանիայում ու Հունաստանում զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:
Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջով դատավարական 11 ամփոփում է ներկայացվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |