Տարածաշրջան07:36, 08 Հունիս 2017
Թուրքիան պատրաստ է ջուր և սննդամթերք մատակարարել շրջափակման մեջ հայտնված Կատարին
Կատարը տարածաշրջանի 8 երկրների կողմից շրջափակման մեջ հայտնվելուց հետո հայտարարել է, որ բնակչության խմելու ջրի և սննդի մատակարարումը անխափան կերպով իրականացնելու նպատակով բանակցություններ է սկսում Թուրքիայի և Իրանի հետ:
Նշվում է, որ Կատարի հիմնական մատակարարները հանդիսացող Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից Դոհայի հետ հարաբերությունները խզելուց և օդային հաղորդակցությունը դադարեցնելուց հետո Թուրքիան և Իրանը դիտարկվում են որպես հիմնական այլընտրանք, մատակարարումների հարցում:
Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի՝ սպասվում է, որ շուտով բանակցություններ վարելու նպատակով արաբական երկրից պատվիրակություն կժամանի Թուրքիա:
Նշվում է, որ սննդի և ջրի մատակարարումները կիրականացվեն կատարական ավիաուղիների բեռնատար ինքնաթիռներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարականներ է տվել համապատասխան նախարարություններին պատրաստություններ սկսել հնարավոր մատակարարումները կազմակերպելու համար: Տեխնիկական դետալները որոշակի կդառնան հանձնաժողովների բանակցություններից հետո:
Թուրքիայի արտահանողների միության նախագահ Մեհմեթ Բույուքելչին էլ հայտարարել է, որ իրենք պատրաստ են բավարարելու Կատարի սննդամթերթի և խմելու ջրի պահանջները:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ևս անդրադարձել է Արաբական թերակղզում Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամին:
ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ տարածաշրջանի մյուս խնդիրները դեռ չլուծված՝ չի ավելանա ևս մեկը:
«Մեր կառավարությունը և երկրի նախագահը երկրներին հանգստության կոչ է անում: Քանի որ տարածաշրջանն ի վիճակի չէ դիմանալ նոր կոնֆլիկտների: Ցավալին այն է, որ հակամարտություններն ավելանում են մուսուլմաններով բնակեցված շրջաններում»,- ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը և Լիբիան խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ վերջինիս մեղադրելով «տարածաշրջանն ապակայունացնելու» մեջ։ Կատարի հետ կապերը խզել են նաև Մալդիվյան կղզիները և Սենեգալը ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
«Պաշտոնական Անկարան ձգտում է ակնհայտորեն լճացած գործընթացի միջոցով հնարավորինս նվազեցնել Մեծ Եղեռնի ազդեցության քաղաքական բաղադրիչը»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |