Տարածաշրջան07:55, 06 Հունիս 2017
Գերմանիայի արտգործնախարար. «Շուտով դուրս կգանք Ինջիրլիքից»
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան դուրս կբերի իր զորակազմը Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից:
«Առաջիկա օրերին մենք դուրս կգանք Ինջիրլիքից»,- ըստ թուրքական «Ahaber» լրատվակայքի՝ ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ գերմանացի պաշտոնյաները կարող են մեկնել միայն Թուրքիայի Քոնիա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա, իսկ այցը Ինջիրլիք ռազմաբազա դեռևս հնարավոր չէ:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի վերոնշյալ հայտարարությանը արձագանքել է Թուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը: Թուրքական «Haberler» լրատվամիջոցի համաձայն՝ չնայած, որ նա կարևորել է Գաբիրելի կատարած այցը Թուրքիա, սակայն մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին: Մասնավորապես նշել է, որ պաշտոնական Անկարան մեծապես մտահոգված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) նկատմամբ Գերմանիայի ցուցաբերած դիրքորոշումից, ապա պնդել, որ Գերմանիայում թուրքերը ենթարկվում են ճնշումների:
«Ինչպես գիտենք, Ինջիրլիքը թուրքական ռազմաբազա է, իսկ Քոնիայի ռազմաբազան՝ ՆԱՏՕ-ինը: Նրանց այցի հարցում մենք մեր դիրքորոշումը պարզ հայտնեցինք: Այս պահին Ինջիրլիք այց կատարելու մասին խոսք լինել չի կարող: Ինջիրլիքից Գերմանիայի դուրս գալու որոշումը այն հարց չէ, որ մենք պետք է ներգրավվենք: Դա իրենց գործն է: Ասացին, որ չորեքշաբթի դուրս են գալու: Դա Գերմանիայի խորհրդարանը կքննարկի: Արդյունքում դա կլինի իրենց կողմից ընդունված միակողմանի որոշում»,-ասել է Քութուլմուշը:
Վերջինս տեղեկացրել է նաև, որ այն գերմանացի պատգամավորները, որոնք աշխատում են Թուրքիայի դեմ, չեն կարող մուտք գործել անգամ Քոնիայի ռազմաբազա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել բարեկամ և եղբայրական Իրանի ժողովրդին։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Իրան-Թուրքիա հարաբերություններում միշտ կհիշվի Ռայիսիի և Աբդոլահիանի ունեցած ներդրումը։
Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դրական առաջընթացից և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է գործընթացին։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Ըստ թուրքական գերատեսչության՝ հույն աջ ծայրահեղականների կողմից արվող պնդումները վնասում են թուրք-հունական հարաբերությունները:
Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դրական առաջընթացից և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է գործընթացին։
Մահափորձի հավանականության վերաբերյալ նախարարը նշել է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին սկզբանական վարկածով այն դժբախտ պատահար էր, քանի որ եղանակը մառախլապատ էր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |