Տարածաշրջան13:31, 16 Մայիս 2017
Թուրքիայի օդային ուժերը կհամալրվեն տեղական արտադրության հրթիռներով և ռումբերով
2018թ. վերջից սկսած Թուրքիայի օդային ուժերը կհամալրվեն տեղական արտադրության նոր ռումբերով և հրթիռներով: Ըստ թուրքական «Haber7» կայքի՝ Թուրքիան ապագայում այլևս ստիպված չի լինի իր օդային ուժերի համար այլ երկրներից ռումբեր և հրթիռներ պատվիրել:
Ըստ աղբյուրի՝ թուրքական ԶՈՒ-ն կհամալրվի «NEB» տեսակի ստորգետնյա կառույցների (թաքստոցներ) ոչնչացման համար նախատեսված ռումբով, «SOM» թևավոր հրթիռով, «MK-82» և «MK-84», «Minyatür» ռումբերով, ինչպես նաև լազերային «LGK» տեսակի ռումբով: Հնարավոր է, որ այդ ռումբերը և հրթիռները տեղադրվեն նաև Թուրքիայի օդուժին պատկանող «F-16» և «F-4 » տեսակի ռազմական ինքնաթիռների վրա:
Հրապարակման մեջ շեշտվում է, որ վերջին ժամանակներս Թուրքիան ավելի շատ ուշադրություն է դարձնում սեփական արտադրության զենքերի վրա: Իսկ մինչ այդ Թուրքիան իր օդային ուժերի համար ռումբերը և հրթիռները հիմնականում պատվիրում էր ԱՄՆ-ից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Հորդանանի և Նորվեգիայի արտգործնախարարների, Եվրամիութայն խորհրդի փոխնախագահի ու Պաղեստինի վարչապետի հետ:
Նիկոս Դենդիասը Սալոնիկում հայտարարել է, որ պաշտպանունակության բարձրացմանը միտված ռեֆորմ է իրականացվում Հունաստանի բանակում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |