• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Մայիս, 2025
Կիրակի 13:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:16, 12 Մայիս 2017

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի գլխավոր խմբագիրը

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի գլխավոր խմբագիրը

Մայիսի 12-ի առավոտյան Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի (cumhuriyet.com.tr) գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Գյուվենի կողմից «Twitter»-ում կատարված գրառումից: Ձերբակալության պատճառը դեռևս հայտնի չէ:

Թուրքիայի լրագրողների միության (ԹԼՄ-TGC) նախագահ Թուրգայ Օլգայտոն և գլխավոր քարտուղար Սիբել Գյունեշը «Cumhuriyet»-ի կայքում հայտարարություն են տարածել, որով դատապարտել են ընդդիմադիր թերթի նկատմամբ կիրառվող ճնշումները: Նրանք նաև նշել են, որ առաջիկա ժամերի ընթացքում թեմայի վերաբերյալ ինստիտուցիոնալ հայտարարություն կկատարվի:

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բարըշ Յարքադաշը տեղեկացրել է, որ խնդրի ուսումնասիրման նպատակով առաջիկայում հանդիպում կունենա Ստամբուլի անվտանգության վարչության հետ:

«Cumhuriyet» թերթի 12 թղթակիցներ ու ղեկավարներ արդեն 6.5 ամիս, իսկ Ահմեթ Շըքը՝ 4 ամիս գտնվում են անազատության մեջ: Լրագրողներին ու խմբագիրներին առաջադրվել է մեղադրանք՝  «Ֆեթուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ)/ «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK)/ «Քրդական համայնքների միություն» (KCK) խմբավորումների անդամ չլինելով հանդերձ դրանց օգտին գործունեություն ծավալելու վերաբերյալ:

Հավելենք, որ անցյալ ամիս ընդդիմադիր թերթի ձերբակալված աշխատակիցների վերաբերյալ 436 էջանոց մեղադրական եզրակացություն էր կազմվել: Մեղադրական եզրակացությամբ «Cumhuriyet» -ի 19 աշխատակիցների վերաբերյալ «սահմանադրական կարգին հակասող գործունեության» և «ահաբեկչության դեմ պայքարի» վերաբերյալ օրենքների շրջանակներում 7.5-ից 43 տարվա ազատազրկման պահանջ էր ներկայացվել:

Մեղադրյալների թվում են թերթի նախկին խմբագիր Ջան Դյունդարը, «Cumhuriyet» հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Աքըն Աթալայը, հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Բյուլենթ Ութքուն, «Cumhuriyet»  թերթի գլխավոր խմբագիր մուրաթ Սաբունջուն, թերթի խմբագրական խորհրդատու Քադրի Գյուրսելը և թղթակից Այդըն Էրգինը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վրաստանում Թուրքիայի կողմից հետախուզվող երկու կասկածյալ է հայնտնաբերվել
14:21, 08 մայ
Վրաստանում Թուրքիայի կողմից հետախուզվող երկու կասկածյալ է հայնտնաբերվել

Թուրքիային հանձնված կասկածյալները մեղադրվում են զինված կողոպուտի և թմրամիջոցների վաճառքի մեջ:

Թուրքիայում 1 մլն դատապարտյալ կա
13:18, 06 մայ
Թուրքիայում 1 մլն դատապարտյալ կա

Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։

Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել
11:14, 02 մայ
Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել

Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}