Տարածաշրջան12:22, 26 Ապրիլ 2017
Թուրքիայի երկու նահանգներում երկրաշարժ է տեղի ունեցել
Ապրիլի 26-ին առավոտյան Թուրքիայի Մանիսա և Ադըյաման նահանգներում երկրաշարժ է տեղի ունեցել: «CNNturk»-ը, հղում անելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) ներկայացրած տվյալներին, նշում է, որ Մանիսա նահանգում տեղի ունեցած 3.5 բալ ուժգնությամբ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է Շեհզադելեր շրջանում` 6.9 կմ խորության վրա:
Երկրաշարժը նաև զգացվել է Մանիսայի հարևանությամբ գտնվող Իզմիր նահանգում:
Իսկ Ադըյամանի Սամսաթ շրջանում տեղի ունեցած ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3.5 բալ:
Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկրաշարժների ուսումնասիրության ինստիտուտի հաղորդած տվյալներով` ցնցումների խորությունը կազմել է 8 կմ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ վերոնշյալ երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստներ չկան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |