Տարածաշրջան08:15, 06 Ապրիլ 2017
Թուրքիան պատրաստվում է «Տիգրիսի վահան» օպերացիային Իրաքում

Սիրիայում «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո Թուրքիան Իրաքի տարածքում «Տիգրիսի վահան» օպերացիան է ծրագրում իրականացնել: Ըստ թուրքական «Yeni Şafak» թերթի կայքի` սպասվում է, որ գործողությունը կսկսվի Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո:
Այն ընթանալու է Իրաքի Սինջար շրջանի ուղղությամբ, որտեղ ըստ թուրքական կողմի պնդման` գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 9 ռազմական ճամբար, որոնք սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար:
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) արդեն երկար ժամանակ է, ինչ կենդանի ուժ են կուտակում թուրք-իրաքյան սահմանին գտնվող Սիլոփի շրջանում: Սպասվում է, որ այնտեղ կկուտակվեն նաև մեծ թվով զրահապատ մեքենաներ, հաուբիցներ և տանկեր:
Միջանկյալ նշենք, որ PKK-ի գլխավոր ռազմաբազան գտնվում է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում:
Վերոնշյալ գործողությունը թուրքական ուժերը իրականացնելու են Իրաքի Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ստորաբաժանումների հետ միասին:
Աղբյուրը նշում է, որ պաշտոնական Անկարան Սինջարում տեղակայված PKK-ի ուժերի դուրսբերման պահանջով մի քանի անգամ դիմել է թե Իրաքի կառավարությանը, թե Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարությանը: Սակայն նշյալ պահանջները և զգուշացումները ոչ մի դրական արդյունք չեն տվել: Նշվում է, որ նույնիսկ Մեսութ Բարզանիի ՔԲԿ-ին՝ ուղղված կոչերը «օդում մնացին»: Եվ վերջինիս զինված ուժերը որևէ գործողություն չսկսեցին PKK-ի դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։

«Մենք կողմերին կոչ ենք անում լիակատար պահպանել հրադադարն առաջիկա ճգնաժամային ժամանակահատվածում»։

Թուրքիայի նախագահականը հանդես է եկել հերքող տեղեկատվությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:
Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։
Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |