Իրավական10:32, 04 Ապրիլ 2017
Թուրքական ընդդիմադիր թերթի ղեկավար կազմին «ահաբեկչությանն օժանդակելու» մեղադրանք է ներկայացվել
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի ղեկավարների և հոդվածագիրների նկատմամբ կատարվող հետաքննություն ավարտվել է:
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը 19 հոգու նկատմամբ «զինված ահաբեկչական կազմակերպությանը չանդամակցելով հանդերձ՝ օժանդակելու» և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքներ է ներկայացրել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը՝ նշելով, որ գլխավոր կասկածյալը ընդդիմադիր թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն է: Կասկածյալների թվում են նաև գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն, խմբագրության խորհրդական Քադրի Գյուրսելը, Ջումհուրիյեթ հիմնադրամի գործադիր խորհրդի անդամներ Օնդեր Չելիքը, Բյուլենթ Ութքուն, Մուստաֆա Քեմալ Գյունգյոռը, Գյուրայ Օզը, Հաքան Քարան, Մուսա Քարթը: Դատախազության կազմած մեղադրականն ուղարկվել է դատարան:
Մեղադրական նշվում է, որ թերթը ստեղծվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կարգադրությամբ և 90-ամյա պատմության ընթացքում հավատարիմ է եղել նպատակներին ու գործել է սկզբունքների շրջանակում: Միայն վերջին 3 տարիներին և հատկապես 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձին նախորդող և հաջորդող շրջանում է իր հիմնադիրների փիլիսփայությանը հակասող ուղի որդեգրել:
Ըստ մեղադրականի՝ թերթի քաղաքականությունը փոխվել է, երբ խմբագիր է դարձել Ջան Դյունդարը: Նույն ուղղվածությունը շարունակել է 2016-ին նրան փոխարինած Մուրադ Սաբունջուն: Նշվում է, որ այդ ընթացքում թերթի ղեկավարների որոշմամբ գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնած անձիք (Դյունդարը և Սաբունջուն) թերթը վերածել են գործիքի, որը գործել է հօգուտ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ`թուրքական մամուլում այսպես է կոչվում իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը) և «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK):
Դատախազություն ընդգծել է, որ թերթի քաղաքականության փոփոխության և հրապարակված լուրերի համար պատասխանատու են նաև տվյալ ժամանակահատվածում թերթի գործադիր խորհրդի բոլոր անդամները, քանի որ խմբագիրները նշանակվել են «Ջումհուրիյեթ» հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |