Իրավական13:08, 27 Մարտ 2017
Թուրքիայի արդարադատության նախարար. «Գյուլենը պատրաստվում է ԱՄՆ-ից փախչել Կանադա»

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հետախուզվող իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը պատրաստվում է ԱՄՆ-ից «փախչել» Կանադա:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` Բոզդաղը պնդել է, որ Գյուլենի Կանադա տեղափոխվելու վերաբերյալ թուրքական հետախուզական ծառայություն լուրջ տվյալներ ունի:
«Մեր հետախուզական ծառայությունը այդ հարցում լուրջ տվյալներ ունի: Մենք այդ տեղեկատվությունն ուղարկել ենք ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն: Գիտենք, որ Կանադայում հողակտոր է գնել (Գյուլենը-խմբ.) և այնտեղ գնալու թույլտվություն ստանալու համար նախապատրաստություններ է տեսնում: Այն բանից հետո, ինչը Թրամփն իշխանության եկավ, Կանադա տեղափոխվելու հետ կապված պատրաստությունը արագացավ»,-ասել է Թուրքիայի արդարադատության նախարարը:
Նշենք, որ Գյուլենը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվոոում է 2016թ. հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Հեղաշրջման փորձից հետ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է, որպեսզի վերջինս արտահանձնի Թուրքիայի իշխանությունների գլխացավանքը դարձած իսլամական գործչին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։

Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
Ինչպես հայտնում են ոլորտի մասնագետներն ու գիտնականները, այն երկիր մոլորակի մակերևույթին կհասնի մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում:
Նման սուզանավեր արտադրում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը։
Թուրքիայի արդարադատության նախարարությունը տվյալներ է հրապարակել դատապարտյալների թվի վերաբերյալ։
Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև մեկնարկած ռազմական բախումը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |