Միջազգային09:33, 20 Մարտ 2017
Գերմանիայի արտգործնախարար. «ԵՄ մտնելու Թուրքիայի շանսերն այժմ ավելի քիչ են, քան առաջ»
Թուրք-գերմանական լարված հարաբերությունների ֆոնին լարվածության ավելացմանը նպաստող ևս մեկ հայտարարություն է արել Գերմանիայի արտգործնախարար Զիգմուր Գաբրիելը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Գաբլիելը գերմանական «Der Spiegel» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան երբեք այսքան հեռու չի եղել Եվրամիությանն անդամակցելուց, որքան` հիմա:
«Թուրքիան այժմ ավելի քան երբևէ հեռու է Եվրամիության անդամությունից»:
Վերջինս ավելացրել է նաև, որ ինքը մշտապես կասկածներ է ունեցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ, սակայն իր կարծիքը փոքրամասնություն է եղել «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում»:
Հիշեցնենք, որ Գերմանիան եվրոպական մի շարք երկրների պես խոչընդոտել էր թուրք քաղաքական գործիչների՝ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ իր տարածքում քարոզարշավ իրականացնելու փորձերը:
Նախ մարտի 2-ին գերմանական կողմը հրաժարվեց քարոզչական հավաքի համար սրահ տրամադրել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին:
Ավելի ուշ Գերմանիան արգելեց նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարությամբ անցկացվելիք նույնատիպ հավաքները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի վարած այս քաղաքականությունը համեմատեց ֆաշիզի հետ, ինչն էլ ավելի սրեց լարվածությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |