Միջազգային10:03, 13 Մարտ 2017
New York Times-ի անդրադարձը թուրք-եվրոպաական հարաբերությունների սրմանը
Ամերիկյան «New York Times» պարբերականի թղթակից Պատրիկ Քինգսլեյը Թուրքիա-Հոլանդիա լարվածության համատեքստում անդրադարձել է թուրք-եվրոպական հարաբերությունների սրմանն ու դրանց պատճառներին:
Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի փոխանցմամբ՝ Քինգսլեյը մասնավորապես ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայի և Հոլանդիայի միջև առաջացած լարվածությունն արձագանքն է գտել նաև այդ երկրների ներքին քաղաքական կյանքում:
«New York Times» -ի թղթակիցը նշել է, որ սպասվելիք հանրաքվեի արդյունքների անորոշության ֆոնին Թուրքիայում առաջացել է այն կարծիքը, թե Էրդողանը վիճում է Եվրոպայի հետ՝ շահելու համար ազգայնականների աջակցությունը:
Քինգսլեյը մեջբերել է լրագրող և մտավորական Ջենգիզ Չանդարի հետևյալ մեկնաբանությունը. «Այսօրվա Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ Սիրիայից մինչև Հոլանդիա և Գերմանիա, կապված է ներքին քաղաքական առօրյայի հետ: Այս պահին Թուրքիայի արտաքին քաղաքականություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պայմանավորված է Էրդողանի նախահանրաքվեական քարոզարշավով»:
Ամերիկացի լրագրողը կարծիք է հայտնել, որ Էրդողանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունները սրելու հնարավոր պատճառներից մեկն էլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ - MHP) վրա ազդեցություն գործելն է:
Քինգսլեըը նաև նշել է, որ Եվրոպային քննադատող Էրդողանը սեփական երկրում իր կատարած արարքների համար մեղադրվում է երկերեսանիության մեջ: Այս համատեքստում նա հիշեցրել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սկիզբ առած ձերբակալությունների, ազատազրկումների, հետաքննությունների և աշխատանքից ազատման բազմաթիվ դեպքերի մասին:
Հոդվածը եզրափակվում է թուրք լրագրող Չանդարի հետևյալ խոսքերով.
«Նա այն երկրի նախագահն է, որի բանտերում 150-ից ավելի լրագրող, ընդդիմադիր գրող և քաղաքական գործիչ է գտնվում: Խորհրդարանում ներկայացված՝ մեծությամբ 3-րդ կուսակցության առաջնորդներն ու պատգամավորները ևս բանտում են: Թուրքիան վերածվել վախի հանրապետության»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |