Հասարակական08:01, 13 Մարտ 2017
Թուրքական թերթն անդրադարձել է Նալբանդյանի հայտարարությանը

Թուրքական «Milligazete» թերթն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, ըստ որի, Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
«Հայաստանի կողմից անակնկալ հայտարարություն. պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ» վերնագրով հրապարակման մեջ թերթը զարմանալի է համարել Նալբանդյանի այդ հայտարարությունը:
Մեջբերելով Նալբդանյանի «Թուրքիան հետ է կանգնել համաձայնությունները, պայմանավորվածությունները կատարելու պարտականությունից» դիտարկումը՝ թերթը դա անվանել է Թուրքիային ուղղված մեղադրանք:
Աղբյուրը նշել է, որ Թուրքիայի հետ սահմանի փակ լինելը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա, ինչի համար էլ Հայաստանը պահանջում է վերաբացել այն:
«Սակայն Թուրքիան հայտարարել է, որ սահմանը չի բացելու, քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել օկուպացրած ադրբեջանական տարածքներից»,- եզրափակել է թերթը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր.
«Հայաստանը միշտ բաց է հարաբերությունները կարգավորելու համար՝ նաև Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների»:
Նալբանդյանը հիշեցրել էր, որ Հայաստանը բավականին քայլեր արել է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ՀՀ նախագահը հանդես էր եկել նախաձեռնությամբ, սակայն Թուրքիան հետ է կանգնել պայմանավորվածություններից:
Նախարարը հույս էր հայտնել, որ մի օր Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա, ինչ Հայաստանը, կհարգի այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերում այլ երկրների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 10-ից 14-ն անցկացված սոցհարցման արդյունքներով՝ ԱԶԿ-ն առաջ է անցել գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությունից»:

Ուսանողները բողոքել են աստվածաբան Նուրեդդին Յըլդըզի դեմ, ով նշել է, որ շարիաթում ամուսնության վերաբերյալ չկա տարիքային սահմանափակում։

Այշե Աքըն. «Պետության առաջադրանքն է աշխատել ոչ թե կանանց մարմնի, այլև տնտեսական խնդիրների լուծման վրա»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Ակնկալվում է, որ օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները:
ԱՄՆ պետքարտուղարությունն է տարածել վաճառքի հաստատման մասին համապատասխան հայտարարությունը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |