Տարածաշրջան07:55, 03 Մարտ 2017
Բարզանիի ընդունելության ժամանակ բարձրացված Քուրդիստանի դրոշը զայրացրել է թուրք ազգայնականներին
Թուրքիայում իրաքյան Քուրդիստանի նախագահ Մեսութ Բարզանիի դիմավորման արարողությունը խիստ զայրույթ է հարուցել թուրք ազգայնականների շրջանում:
Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիին դուր չի եկել Բարզանիի դիմավորման ժամանակ Անկարայի օդանավակայանում բարձրացված քրդական ինքնավարության դրոշը:
Ըստ թուրքական «Yonelishaber.com» կայքի՝ Բահչելին այդ քայլի համար քննադատել է իշխանություններին, իսկ առաջին անգամ Թուրքիայում պաշտոնապես բարձրացված Քուրդիստանի դրոշն անվանել դրոշակաձողին ամրացված լաթի կտոր:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺՀԿ) պատգամավոր Ալթան Թանն էլ քննադատել է Բահչելինն հետևյալ խոսքերով. «Ինչու՞ է Դևլեթ Բահչելին անհանգստանում քրդերի դրոշից այն դեպքում, երբ չի անհանգստանում Հունաստանի, Հայաստանի ու Բուլղարիայի դրոշներից:
Ինչու՞ են քրդերն ու թուրքերը հազար տարի ասում, որ եղբայրներ են: Եթե եղբայրներ ենք, ուրեմն ձեր դրոշը մեր դրոշն է, մերն էլ` ձերը: Եթե իրականում եղբայրներ ենք, ապա դրանից չպետք է անհանգստանալ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք նիստի օրակարգում են երկրի ներքին և արտաքին զարգացումները։
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |