Տնտեսական07:36, 09 Փետրվար 2017
Կանխատեսում. «2050թ. Թուրքիայի տնտեսությունն աշխարհում ամենահզորներից մեկը կլինի»
«PriceWaterhouseCoopers» (PWC) ընկերությունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք 2050-ին, ըստ իր կանխատեսումների, կունենան աշխարհի ամենահզոր տնտեսությունը:
Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի համաձայն՝ PWC-ի գնահատմամբ՝ 2030թ. Թուրքիայի համախառն ներքին արդյունքը կկազմի 3 տրիլիոն դոլար, իսկ 2050թ.՝ 5 տրիլիոն: Այդպիսով, Թուրքիան 2050թ. այս չափանիշով կգերազանցի Ֆրանսիային, Իտալիային, Հարավային Կորեային: Նշենք, որ 2016թ. Թուրքիայի համախառն ներքին արդյունքը համաժեք է եղել 1.9 տրիլիոն ԱՄՆ դոլարի:
2016թ. դրությամբ Թուրքիան տնտեսական զարգացման առումով աշխարհում 14-րդն է: Ըստ կանխատեսման՝ 2030թ. ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրների ցուցակում այս երկիրը կզբաղեցնի 12-րդ, իսկ 2050թ.՝ 11-րդ հորիզոնականը:
Ընկերության կանխատեսումների համաձայն՝ 2042թ. համաշխարհային տնտեսությունը կրկնակի անգամ ավելի հզոր կլինի, քան այսօր է: 2016թ. մինչև 2050թ. համաշխարհային տնտեսույթան մակարդակը կաճի տարեկան շուրջ 2.5 տոկոսով: Իսկ այդ զարգացման շարժիչ ուժը կհանդիսանան ամենաարագ զարգացող «Emerging 7» երկրները՝ Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Ինդոնեզիան, Մեքսիկան: Այս երկրներում մինչև 2050թ. կգրանցվի տարեկան 3.5 տոկոս տնտեսական աճ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայում արևից ստացվող էլեկտրաէներգիան արդեն կազմում է ոլորտի ընդհանուր արտադրանքի 10%-ը:
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |