Տարածաշրջան10:15, 24 Հունվար 2017
Թուրքիայի բնակչության մեջ ավելանում է սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողների թիվը
Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի բնակչության շրջանում սահմանադրական փոփոխությունների համակիրների ստվարացած շարքերը կրկին սկսել են նվազել, ինչի մասին են վկայում «Sonar» թուրքական սոցիալական հետազոտությունների կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունները:
Ըստ թուրքական «Diken» լրատվական կայքի` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում աճել է նախագահական համակարգի անցում նախատեսող սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողների թիվը:
«Sonar»-ի նախագահ Հաքան Բայրաքչըի խոսքով, եթե հեղաշրջման փորձից առաջ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողները կազմում էին հարցվածների 70 տոկոսը, ապա դրանից հետո այդ թիվը հասել ու նույնիսկ մի փոքր էլ նվազել էր 50 տոկոսից: Սակայն վերջին 2 շաբաթում կրկին «ոչ» ասողների տոկոսի աճ է գրանցվում:
Ըստ թուրք մասնագետի` դեմ արտահայտվողների թվի աճը պայմանավորված է վերջին 2 շաբաթում կառավարող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախաձեռնությամբ մեջլիսում անցկացված սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ տեղի ունեցած վեճերով ու ծեծկռտուքներով:
Փոփոխությունների աջակիցների թվի նվազման պատճառ է դարձել նաև այս հարցում ԱԶԿ-ին աջակցությունը հայտնած «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) շարքերում եղած տարաձայնությունները: Նշվում է, որ չնայած ԱՇԿ-ի նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել է սահմանադրական փոփոխություններ անցկացնելուն աջակցելու մասին, սակայն կուսակցության շատ առանցքային դեմքեր հակընդդեմ կարծիք են հայտնել, ինչի հետևանքով ԱՇԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը հակված է «ոչ» ասել փոփոխություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |