Տարածաշրջան07:53, 24 Հունվար 2017
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Թուրքիան իր վերոհսկողության տակ վերցնի Էլ Բաբը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Ջեֆֆ Դեվիսը հայտարարել է, որ իրենք աջակցում են հայտնում Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի Էլ Բաբ քաղաքում իրականացվող գործողություններին:
Միջանկյալ նշենք, որ քաղաքը գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:
Ըստ «CnnTurk» լրատվամիջոցի` Դեվիսը շեշտել է, որ մինչև այժմ ԱՄՆ-ն Թուրքիայի կողմից Սիրիայի Ջերաբլուս, Ալ Րաի և Դաբըք քաղաքներում ԻՊ-ի դեմ իրականացրած գործողությունների ժամանակ ցուցաբերել է աջակցությունլ: Մասնավորապես ամերիկյան ուժերը թուրքերին աջակցել են օդից և ցամաքից:
«Դաբըքը գրավելուց հետո թուրքական ուժերը շարժվեցին դեպի Էլ Բաբ: Մենք աջակցում ենք նաև դրան և ցանկանում ենք, որ Էլ Բաբը ետ վերցվի ԻՊ-ից: Մեր զինվորական գործըկներների և թուրքական կառավարության միջև քննարկումները շարունակվում են»,- նշել է Պենտագոնի խոսնակը:
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Թուրքիային`ԻՊ-ի դեմ ձեռնարկած ջանքերին:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ Պենտագոնի խոսնակի ելույթից հետո թուրքական «Anadolu» լրատվական գործակալության թղթակիցը նշյալ հարցի մասին խոսել է նաև Պենտագոնի մի պաշտոնյայի հետ, ում անունը չի հրապարակվում: Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիային դրսևորվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական տվյալներ հայթայթելով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |