Իրավական09:16, 16 Հունվար 2017
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների փաթեթը դեռ չհաստատված որոշվել է հանրաքվեի օրը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) հստակեցրել է սահամանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու ժամկետները:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքը նշում է, որ մինչ սահմանադրական փոփոխությունների առաջարկը դեռ քննարկվում է մեջլիսում, իշխող կուսակցությունը հանրաքվեի ծրագրեր է կազմում:
ԱԶԿ-ն նախատեսում է մեջլիսում սահամանդրական փոփոխությունների առաջարկն ամբողջությամբ ընդունել մինչև հունվարի 21-ը, ապա հունվարի 23-24-ին ներկայացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաստատմանը: Օրենքի համաձայն՝ հանրաքվեն պետք է անցկացվի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքի պաշտոնական հրապարակումից 60-րդ օրվան հաջորդող առաջին կիրակի օրը:
Եթե նախագահ Էրդողանը սահմանված ժամկետում վավերացնի մեջլիսի ընդունած որոշումը, ապա հանրաքվեն պետք է անցկացվի ամենաշուտը մարտի 26-ին, իսկ ամենաուշը ապրիլի 16-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |