• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
02 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 19:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:54, 14 Հունվար 2017

Էրդողանը հնարավոր է հրաժարվի իր կառավարման վերջին այդ երկու տարուց

Էրդողանը հնարավոր է հրաժարվի իր կառավարման վերջին այդ երկու տարուց

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումներին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսվում է գործընթացին հաջորդող հնարավոր զարգացումների մասին։

Թուրքական «Haberler» լրատավական կայքի տեղեկացմամբ՝ կուլիսներում ամենաքննարկվող հարցը վաղաժամ ընտրությունների հավանականությունն է՝ ընդ որում, անկախ նրանից սահմանդրական փոփոխությունների փաթեթը  կընդունվի, թե ոչ։ Եթե փաթեթը խորհրդարանում հավանության չարժանանա, ապա հնարավոր է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Իսկ փաթեթի ընդունման դեպքում, քաղաքական ուժերը, օգտվելով փաթեթում առկա համապատասխան հոդվածից, կարող են պահանջել վաղաժամ ընտրություններ անցկացնել։

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) պատգամավոր Յուսուֆ Հալաջօղլուն այս առնչությամբ նշել է, որ փաթեթի հաստատման դեպքում այն ուժի մեջ պետք է մտնի 2019-ին։ Սակայն նշվում է, որ նախագահական կառավարման ռեժիմին հնարավոր է անցնել ավելի շուտ, օգտվելով փաթեթում առկա կետից, որը հնարավորություն կտա 6-ամսյա ժամկետում համապատասխան օրենսդրական կարգավորումներն անելուց հետո արտահերթ ընտրություններ անցկացնել։

Սահմանադրական փաթեթի հեղինակները շրջանառվող խոսակցությունների վերաբերյալ հետևյալ մեկնաբնությունն են արել․ «Եթե վաղաժամ ընտրություններ անցկացվեն, ապա համաձայն կատարված փոփոխությունների, նախագահական համակարգն ուժի մեջ կմտնի ընտրություններից հետո։ Այսինքն՝ նոր նախագահը կստանձնի այս սահմանադրությամբ նախատեսվող բոլոր լիազորությունները, քանի որ փոփոխությունների տեքստում որևէ կետ չկա, որը կարգելի այդ լիազորությունները կիրառել նախքան 2019-ը թվականը։ Վաղաժամ ընտրություններ չեն անցկացվի, միայն մի դեպքում, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի չհրաժարվի մինչև 2019 թվականը պաշտոնավարելու իրավունքից։ Վաղաժամ ընտրությունների գնալու դեպքում գործելու են նոր կանոները, այն է՝ ընտրված նախագահը պետք է կառավարի 5 տարի ժամկետով։ Հետևաբար, մինչև 2019 թվականը նախագահին մնացած 2 տարի ժամկետն այլևս ուժ չի ունենա»։

Փաթեթի հեղինակների կարծիքով՝ Էրդողանը երկրում առկա պայմանների բերումով հնարավոր է հրաժարվի այդ երկու տարիներից։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Փաշինյան-Էրդողան հանդիպում
Կայացել է Փաշինյան-Էրդողան հանդիպում

Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա–Հայաստան հարաբերությունները՝ Հարավային Կովկասում մնայուն կայունության և խաղաղության ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Էրդողանը գոհ է Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններից
Էրդողանը գոհ է Հարավային Կովկասի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններից

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Շանհայի համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովում:

Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին
Ըստ Էրդողանի՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության ճանապարհի վերջին կետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետին ցանկանում են զրկել անձեռնմխելիությունից

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությանը մի շարք ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին պահանջով դատավարական 11 ամփոփում է ներկայացվել:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}