Միջազգային10:45, 23 Դեկտեմբեր 2016
Timeturk. «FETÖ-ականները Վրաստանից Հայաստան անցնելու ուղիներ են փնտրում»
Թուրքիայում հուլիսի 15-ին կատարված ռազմական հեղաշրջման փորձից հետո FETÖ-ի («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն»՝ թուրքական մամուլում այսպես է կոչվում ԱՄՆ-ում բնակվող թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցը-խմբ.) անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվել է 2611 հոգի:
Թուրքական «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ձերբակալվածները կանաչ (հատուկ անձնագիր, որը տրվում է Թուրքիայի նախկին պատգմավորների և նախկին նախարարներին, ինչպես նաև 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի նշանակության պաշտոնատար անձանց-խմբ.) և մոխրագույն (ծառայողական անձնագիր՝ տրվում է քաղծառայողներին) անձնագրեր են ունեցել:
Հուլիսի 15-ից հետո երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել: Օդանավակայաններում խստացվել էին ելք ու մուտքի պայմանները, այդ պատճառով ձերբակալվածները փորձել են նույնականացման քարտերով մուտք գործել Կիպրոսի ինքնակոչ թուրքական հանրապետություն և Վրաստան: Ըստ կայքի՝ այսպես կոչված FETÖ-ականները Կիպրոսի թուրքական հատվածից հունական Կիպրոս, իսկ Վրաստանից՝ Հայաստան անցնելու ուղիներ են որոնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մայիսի 19-ին՝ Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վեռադառնալիս Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր:
Oրակարգում են լինելու դատական համակարգի փոփոխության նախագծի, կրթության ոլորտի և տնտեսության վերաբերյալ հարցեր:
Ըստ թուրքական գերատեսչության՝ հույն աջ ծայրահեղականների կողմից արվող պնդումները վնասում են թուրք-հունական հարաբերությունները:
Կան նաև շրջանակներ, որոնք նկատի ունենալով իրենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրել են․ «Տարոսը մեզ»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |