Մշակութային09:14, 21 Դեկտեմբեր 2016
Իզմիրում հայկական և հունական պատմամշակութային ժառանգությունն անհետանում է

Թուրքիայի Իզմիր նահանգի Բասմանե շրջանի պատմամշակութային հարստությունը՝ Ք.Ա. 4-րդ դարով թվագրվող Զմյուռնիայի ագորան, պատմական շուկան, հունական տները, սինագոգները, հայկական և հունական եկեղեցիները մատնված են անտերության:
Ագորա - հին հունական քաղաքների հրապարակները, որտեղ անցկացվում էին ժողովներ:
Ինչպես հայտնում է թուրքական «Evrensel» լրատվական կայքը, Բասմանե շրջանում առկա պատմամշակութային հարստությունը աստիճանաբար անհետանում է:
Այդ հարստության մի մասն է կազմում 1863 թվականին կառուցված հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին` իրեն կից կառույցներով՝ Սուրբ Մեսրոպ արական դպրոցը և Սուրբ Հռիփսիմե օրիորդաց դպրոցը:
Նշվում է, որ եկեղեցին մինչև 1915 թվականը, երբ հայ համայնքը զգալիորեն նվազեց, եղել է իզմիրցի հայերի կարևոր կենտրոններից մեկը: 1922թ. բռնկված մեծ հրդեհից փրկվելու համար հայերը պատսպարվել էին հենց Սուրբ Ստեփանոս եկեղեցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |