Միջազգային10:06, 12 Դեկտեմբեր 2016
Ստամբուլի ահաբեկչությունից հետո լոնդոնյան «Wembley» կամարը կարմիր է ներկվել
Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան յուրատեսակ քայլով իր վշտակցությունն է հայտնել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Թուրքական պետական «»Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լոնդոնի «Wembley» մարզադաշտի հսկայական պողպատե կամարը որպես սգո նշան ներկվել է կարմիր գույնով:
Այս առթիվ ֆեդերացիայի պաշտոնական կայքում հետևյալ հայտարարությունն է հրապարակվել.
«Թուրքիայի Բեշիքթաշի մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից հետո «Wembley» կամարը մեկ գիշերով կարմիր կլինի՝ որպես մեր հարգանքի և ցավակցության արտահայտություն»:
Նշենք, որ 2007թ. կառուցված «Wembley» մարզադաշտը իր մեծությամբ երկրորդն է ողջ Եվրոպայում (90.000 տեղ): Իսկ 134 մետր բարձրությամբ հանրահայտ կամարը ողջ աշխարհում ամենաերկար միաթռիչք տանիքային կառույցն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |