• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 00:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:00, 05 Դեկտեմբեր 2016

Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան

Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այսօր պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ըստ թուրքական «Yenimeram.com.tr» լրատվական կայքի` Յըլդըրըմը դեկտեմբերի 5-ից 7-ը Մոսկվայում և Կազանում մի շարք հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Առաջին անգամ վարչապետի պաշտոնում Ռուսաստան այցելող Յըլդըրըմը մեկնել բավական պատկառելի պատվիրակության ուղեկցությամբ, որոնց թվում կան մի շարք նախարարներ, պատգամավորներ ու գործարարներ:

Յըլդըրըմին կհյուրընկալի Ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևը: Թուրքիայի վարչապետին կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանդիպումներում քննարկվելու են վիզային ռեժիմի վերացման, առևտրի մեջ թուրքական և ռուսական արժույթների կիրառման, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային այլ հարցեր:  

Սպասվում է, որ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք կբերվի թուրքական պտուղ-բանջարեղենի ներկրման նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումների վերացման համար:

Նշվում է, որ հանդիպման օրակարգային թեմաներից են լինելու նաև ղարաբաղյան և կիպրական հիմնախնդրները:

Քննարկվելու է նաև ռուսական արտադրության մեծ հեռահարության հակաօդահին պաշտպանության համակարգերի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրվածության հարցը:

Տարածաշրջանային խնդիրներից հատուկ ուշադրության կարժանանան Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ տեղի ունեցող զարգացումների ու Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության հետ կապված թեմաները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
17:45, 12 սեպ
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
15:46, 12 սեպ
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}