Տարածաշրջան10:37, 24 Նոյեմբեր 2016
Թուրքիան Սիրիային է մեղադրում իր զինվորների վրա կատարված հարձակման մեջ
Թուրքիայի զինված ուժերի տարածած հայտարարության մեջ Սիրիայում «Եփրատի վահան» ռազմական գործողությանը մասնակցող թուրք զինվորների վրա իբրև հարձակման մեղավոր է ներկայացվել սիրիական կառավարական բանակը:
Ըստ թուրքական «Diken.com» լրատվական կայքի` ԶՈւ-ի տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. ««Եփրատի վահան» գործողության շրջանակներում իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ 2016 թվականի նոյեմբերի 24-ին ժամը 3:30-ի սահմաններում օդային հարձակում է իրականացվել: Մեր գնահատմամբ սիրիական կառավարական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել` 10 զինակից ընկեր»:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ թուրքական մամուլում այս թեմայով հրապարակված լուրերում նշվում էր, որ թուրքական ստորաբաժանման վրա հարձակումը տեղի է ունեցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |