• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:52
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:44, 12 Նոյեմբեր 2016

Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան. «Թրամփը կլսի Էրդողանին»

Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան. «Թրամփը կլսի Էրդողանին»

Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին մեկնաբանել է, թե ինչպիսի ընթացք կստանան թուրք-ամերիկյան հարաբերությունները նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Թուրքական «Yenisafak» թերթի կայքի փոխանցմամբ՝ դիվանագետը Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պայմանավորել է 3 գործոնով. ԱՄՆ-ի՝ Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերություններով և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարով:

Ըստ նրա՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցում Թրամփի մոտեցումները  հստակ չեն և դրանք պայմնավորված կլինեն, թե ովքեր կլինեն նոր նախագահի խորհրդականները և արդյոք Թրամփը կլսի նրանց:

Ըստ դիվանագետի կանխատեսումների՝ որքանով Թրամփը շարունակի ԱՄՆ-ի ավանդական դերակատարությունը որպես համաշխարհային  ուժի կենտրոն, այնքանով Թուրքիայի հետ հարաբերությունները խորը և սերտ կլինեն, ինչպես եղել են նախկինում:

Ջեֆրին անդրադարձել է նաև Թուրքիայի համար կարևոր օրակարգային խնդրներից մեկին՝ գյուլենական շարժման առաջնորդ, իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձմանը:

Նշենք, որ վերջինս թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու  մեջ:

Անկարայում ԱՄՆ նախկին դեսպանի խոսքերով Թրամփն այս հարցում կարող է այլ մոտեցում ցուցաբերել, քան նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը: Ջեֆրին հնարավոր է համարել, որ Թրամփը հակված կլինի լսել Գյուլենի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեզերը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
17:45, 12 սեպ
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
15:46, 12 սեպ
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}