Իրավական08:30, 11 Նոյեմբեր 2016
Ավստրիայի 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր են ստորագրել
Ավստրիայի խորհրդարանում խմբակցություններ ունեցող 6 կուսակցություն Թուրքիայի դեմ համատեղ հռչակագիր են ստորագրել՝ կոչ են անելով առկախել Թուրքիա-ԵՄ բանակցությունները:
Ըստ թուրքական «Abhaber» լրատվամիջոցի` Ավստրիայի «Սոցիալ -դեմոկրատական» կուսակցության խմբակցության նախագահ Անդրեաս Շիդերը, «ժողովրդական» կուսակցության խմբակցության նախագահ Ռայնհոլդ Լոպատկան, «Ազատություն» կուսակցության նախագահ Հանս-Քրիստիան Ստրաչեն, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Այգյուլ Բերիվան Ասլանը, «Նոր Ավստրիա» կուսակցության խմբակցության նախագահ Մատիաս Շտրոլցը և «Team Stronach» կուսակցության խմբակցության նախագահ Ռոբարտ Լուգարը խորհրդարանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում նեկայացրել են հռչակագրի բովանդակությունը:
Ավստրիացի գործիչները նշել են, որ հռչակագրում կոչ է արվել առկախել Թուրիքա-ԵՄ բանակցությունները, ինչպես նաև ազատ արձակել ձերբակալված Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ պատգամավորներներին և լրագրողներին:
Հռչակագրում, մասնավորապես, նշվել է, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության շրջանակներում տեղի ունեցող հետապնդումներն ու ձերբակալությունները անհանգստացնող են:
Նշենք, որ ավելի վաղ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ բացառում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը: Իսկ 2016 թվականի օգոստոսի 20-ին «Քուրդստանի բանվորական» կուսակցության կողմնակիցների Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացրած ցույցի պատճառով Ավստրիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա, եւ արդեն 3 ամիս է ինչ Թուրքիան Ավստրիայում դեսպան չունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |