Քաղաքական07:48, 07 Նոյեմբեր 2016
Ազատազրկված Դեմիրթաշի կուսակցությունը դադարեցրել է մեջլիսում իր գործունեությունը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) հայտարարել է, որ դադարեցնում է մեջլիսում իր գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Yeni Şafak» թերթի կայքը:
ԺԴԿ-ի խոսնակ Այհան Բիլգենը տեղեկացրել է, որ կուսակցությունն այլևս չի մասնակցի Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) ընդհանուր նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին: ԺԴԿ-ի պաշտոնական հայտարարությունում մասնավորապես ասված է, որ կուսակցության խորհրդարանական խումբը որոշել է դադարեցնել օրենսդիր մարմնի աշխատանքներին իր մասնակցությունը՝ ի պատասխան կատարվող բռնությունների:
Նշենք նաև, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այս որոշման պատճառով քննադատել է ԺԴԿ-ին: Նա կոչ է արել քրդամետ կուսակցության պատգամավորներին՝ հետ կանգնել այդ որոշումից քանի դեռ ուշ է: «Խորհրդարան չգալով՝ դուք վիրավորում եք ձեզ ընտրած ժողովրդին: Եկեք խորհրդարան, ինչ ասելու եք, այնտեղ ասեք», - ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ ԺԴԿ-ի այս որոշումը կապված է կուսակցության համանախագահներ Սելահհեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավորների ձերբակալության փաստի հետ: Ձերբակալվածներից 9-ի, այդ թվում՝ 2 համանախագահների վերաբերյալ ազատազրկման որոշում է կայացվել: ԺԴԿ-ական գործիչները մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցության մեջ: Դեմիրթաշը արդեն տեղափոխվել է Էդիրնեի, իսկ Յուքսեքդաղը՝ Քոջաելիի բանտ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։

Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |