10:15, 04 Նոյեմբեր 2016
Թուրքիայի վարչապետ. «Դիարբեիքրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 8 զոհ»
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ նոյեմբերի 4-ի առավոտյան Դիարբեիքիրի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի պարեկային ծառայության դիմաց տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ է սպանվել, որից 2-ը ոստիկան են: Իսկ վիրավորների թիվն անցնում է 100-ը:
Միջանկյալ նշենք, որ գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK):
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ պայթյունից հետո թուրքական անվտանգության ուժերը լայնամասշտաբ օպերացիան եմ սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ: Գործի են դրվել նաև «Sikorsky» տեսակի ուղղաթիռներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բաղլար շրջանում տեղի ոստիկանական շենքի դիմաց պայթեցվել էր ռումբերով բեռնված մեքենա: Թուրքիայի Ռադիոյի և հեռաստաընկերության բարձրադիր խորհուրդը հղում անելով Թուրքիայի կառավարության արած գրավոր հայտարարությանը, նշել էր, որ որոշում է կայացվել ժամանակավոր հեռարձակումներ չանել տեղի ունեցածի վերաբերյալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Թուրքիայում արևից ստացվող էլեկտրաէներգիան արդեն կազմում է ոլորտի ընդհանուր արտադրանքի 10%-ը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |