Տարածաշրջան09:27, 28 Հոկտեմբեր 2016
Թուրքիան և Իրաքը պարզեցրել են վիզային ռեժիմը
Թուրքիայի և Իրաքի միջև հոկտեմբերի 28-ից ուժի մեջ կմտնի վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ կնքված նոր պայմանագիրը:
Ըստ թուրքական «Ensonhaber.com» լրատվական կայքի` պայմանագրի համաձայն երկու երկրների այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագրեր, կարող են փոխայցելություններ կատարել առանց վիզայի:
Իրաքում Թուրքիայի դեսպան Ֆարուք Քայմաքչըն թեմայի վերաբերյալ կատարած հայտարարության մեջ նշել է, որ փոփոխությունը վերաբերում է բացառապես վերոնշյալ խմբերի անձնագրեր ունեցողներին, իսկ մյուս քաղաքացիների մասով կշարունակվի կիրառվել վիզային ռեժիմ:
Թուրք դիվանագետը ավելացրել է նաև, որ Թուրքիա մեկնել ցանկացող Իրաքի մյուս քաղաքացիները կարող են դիմել և նույն օրվա ընթացքում ստանալ Թուրքիայի վիզա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |