Քաղաքական12:54, 26 Հոկտեմբեր 2016
Էրդողան. «Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է համայնքների ղեկավարների 29-րդ ժողովին, որի ընթացքում սիրիական ճգնաժամին և տարածաշրջանային խնդիրներին:
Ըստ թուրքական «Aksam» թերթի` Էրդողանը, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին խոսելիս, հետևյալ համեմատականն է անցկացրել:
«Երբ Ադրբեջանը Ղարաբաղի համար արցունք էր թափում, մի՞թե մենք հանգիստ էինք վայելում: Նույնը նաև Սիրիայի, Իրաքի, Հյուսիային Աֆրիկայի և ընդհանրապես Աֆրիկա մայրցամաքի դեպքում կարելի է ասել: Մեր բեռը ծանր է... Եվրոպական երկրներում այլատյացությունը գնալով աճում է: Դրան առաջինը և ամենակտրուկը մենք ենք արձագանքում, քանի որ այնտեղ ապրող ավելի քան 5մլն հայրենակից ունենք»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Այնուհետեև Էրդողանը խոսել է Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման հաջող գործողությունների մասին: Մասնավորապես, նշել է, որ վերջիններս մաքրեցին Սիրիայի Ջերաբլուս, Ռայի և Դաբըք քաղաքները «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից: Այժմ էլ նրանք շարժվում են Սիրիայի ալ Բաբ քաղաք, որը կրկին ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում:
Անդրադառնալով Հալեպի խնդրին, Թուրքիայի նախագահը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է այդ թեման:
«Ասել եմ, որ Հալեպում կարելի է հասնել խաղաղության: Հալեպում հաշիվներ պարզելը ճիշտ չի, քանի որ Հալեպը մեզ հետ մշակութային կապեր ունի: Եթե հանկարծ այնտեղ մի բան լինի, մարդիկ գալու են Գազիանթեփ և Քիլիս»:
Էրդողանի խոսքերով` իրենք նաև մաքրելու են Սիրիայի Մանբիչ քաղաքը քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական ջոկատների` «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) զինյալներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կողմերը քննարկել են առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի և մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակահատվածում իրականացվելիք նախագծերի վերաբերյալ։

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում հնարավոր ճառագայթային արտահոսքը լուրջ վտանգ կներկայացնի տարածաշրջանի երկրների համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |