Տարածաշրջան12:13, 24 Հոկտեմբեր 2016
Թուրքիայի արդարադատության նախարարը ամերիկացի գործընկերոջ հետ կքննարկի Գյուլենի արտահանձնման հարցը
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հոկտեմբերի 25-ին մեկնելու է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է ԱՄՆ-ի արդարադատության նախարար Լորրետա Լինչի հետ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` հանդիպման ժամանակ քննարկելու է իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը, ով թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Բոզդաղին այցի ընթացքում ուղեկցելու են Թուրքիայի խորհրդարանի արդարադատության հանձնաժողովինախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պատգամավոր Հաքքը Քյոյլուն, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օմեր Սուհա Ալդանը և «Ազգայնական կուսակցության» (ԱՇԿ-MHP) պատգամավոր Իսմայիլ Ֆարուք Աքսուն:
Բոզդաղը Գյուլենի արտահանձման հետ կապված նոր փաստաթղթեր է փոխանցելու ամերիկյան կողմին, որտեղ թուրքական աղբյուրի պնդմամբ ապացուցվում է գյուլենական շարժման առաջնորդի մեղքը հեղաշրջման կազմակերպման մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |