08:11, 22 Հոկտեմբեր 2016
Թուրքիան շարունակում է թիրախավորել Սիրիայի քրդական ուժերի հենակետերը

Թուրքիայի զինված ուժերը (TSK) «Եփրատի վահան» գործողության շրջանակներում շարունակում են հարվածներ հասցնել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (ԺՊՈՒ-YPG)-ի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հենակետերի ուղղությամբ:
Ըստ թուրքական «Yenisafak» թերթի կայքի՝ գործողության 60-րդ օրը Թուրքիայի օդային և ցամաքային ուժերը թիրախավորել են PYD-ի 52՝ և ԻՊ-ի 70 դիրք:
Գործողության ժամանակ սպանվել է 2 ԻՊ-ի անդամ և «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման (սիրիական ընդդիմադիր ուժեր) 7 զինվոր:
Նշյալ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը:
Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքն ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին:
Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջերաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ շարժվում է դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |