09:22, 18 Հոկտեմբեր 2016
Թուրքիան դուրս է գալիս «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նաբի Ավջըն խոսել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրից Թուրքիայի դուրս գալու մասին: Ըստ թուրքական «Sondakika» լրատվամիջոցի` որպես դրա պատճառ Ավջըն նշել է այն հանգամանքը, որ նախագիծը աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դեմ իրականացվող քայլերին:
Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարը նկատի է ունեցել «Ստեղծագործ Եվրոպա»-ի կողմից Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին ցույց տված 200մլն եվրոյի աջակցությունը: Իսկ վերջերս Թուրքիան արդեն կասեցրել էր իր մասնակցությունը «այդ նախագծին հենց այդ աջակցության պատճառով:
«Մինչ այժմ մեր առաջ քաշած պայմանների կատարման մասին որևէ հստակ բան չի ասվել: Դրա համար էլ կառավարության որոշմամբ մենք դուրս ենք գալու»,- նշել է նախարարը:
«Ստեղծագործ Եվրոպա»-ն 1մլրդ 460մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որն աջակցում է Եվրոպայում 2014-2020թթ. իրականացվող մշակութային ձեռնարկումներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան, տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։
Իզմիրում մոլեգնող հրդեհների դեմ միջամտություն է ցուցաբերվում 4 ինքնաթիռով, 14 ուղղաթիռով, 106 հրշեջ մեքենայով և ավելի քան 1000 հոգանոց անձնակազմով։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը կարևոր հայտարարություն է արել Թուրքիային «Eurofighter Typhoon» կործանիչների վաճառքի գործընթացի վերաբերյալ։
Էրդողանը պիտի մասնակցի «Տնտեսական համագործակցության կազմակերպության» (ECO) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին։
Աղբյուրն ընդգծում է, որ Մեծ Բրիտանիայում բնակվում է մոտ կես միլիոն թուրք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |