Տարածաշրջան08:07, 18 Հոկտեմբեր 2016
Թուրքական հետախուզություն. երկրում հնարավոր են դիվերսիոն գործողություններ և ինքնաթիռի պատանդառում
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MİT) գրություն է ուղարկել երկրի 81 նահանգների ոստիկանության վարչություններին` զգուշացնելով «Իսլամական պետությու» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից նախապատրաստվող նոր ահաբեկչությոնների մասին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` գրության մեջ նշված է եղել, որ ահաբեկչության ռիսկը հատկապես մեծ է Ստամբուլում, Գազիանթեպում (Այնթապ), Անկարայում, Անթալիայում և Իզմիրում: Այս քաղաքներում հնարավոր են դիվերսիոն գործողություններ և ինքնաթիռի պատանդառում:
Ըստ MİT-ի տվյալների` այս պահին ԻՊ-ը ուղիներ է փնտրում թուրքական ավիացիայի ոլորտ ներթափանցելու և այնտեղ ահաբեկչություն կազմակերպելու համար: ԻՊ-ի թիրախներից է նաև դեկտեմբերին շահագործման հանձնվելիք «Եվրասիա» եռահարկ թունելը Ստամբուլում:
«Թուրքիայի զինված ուժերի ու սիրիական ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորման կազմակերպած «Եփրատի վահան» ռազմագործողության ընթացքում տարածքներ կորցնելուց հետո ԻՊ-ը ձգտում է ահաբեկչությունների միջոցով պատասխանել Թուրքիային»,- ասված է գրության մեջ:
Ահաբեկչության համար ռիսկային են համարվում մետրոները, ավտոբուսներն ու դրանց կայարանները, ծովային տրանսպորտը, կամուրջներն ու օդանավակայանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Բյուզանդական ժառանգության վերափոխմանը արձագանքել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Իրանի արտգործնախարարը հանդիպել է Թուրքիա-Իրան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Քայհան Թյուրքմենօղլուի գլխավորած պատվիրակության հետ։
Նա հանդիպել է մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Էրդողանի հետ։
Թուրքիան ապրիլին հայտարարել էր Իսրայել ապրանքների արտահանումը դադարեցման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |