• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 21:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:02, 17 Հոկտեմբեր 2016

Իրաքի վարչապետ. «Թուրքիային չենք թույլատրելու մասնակցել Մոսուլի օպերացիային»

Իրաքի վարչապետ. «Թուրքիային չենք թույլատրելու մասնակցել Մոսուլի օպերացիային»

Իրաքի վարչապետ Հայդար ալ Իբադին հայտարարել է, որ իրենք  չեն թույլատրելու Թուրքիայի ստորաբաժանումներին մասնակցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմեկերպության վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի ազատագրման օպերացիային:

Միջանկյալ նշենք, որ Մոսուլի օպերացիան սկսվել է հոկտեմբերի 16-ի կեսգիշերին:

Ինչպես հաղորդում է «Sputniknews»  լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, նշյալ հայտարարությունը Իրաքի վարչապետն արել է «Էլ Իրաքիյե» հեռուստաընկերության եթերով: Նշել է, որ միակ ուժը, որը խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, Թուրքիան է՝ կատի ունենալով Իրաքի Բաշիքա շրջանում թուրքական ստորաբաժանումների ներկայությունը:

Իբադին տեղեկացրել է նաև, որ  չկա որևէ փաստաթուղթ, որով Իրաքի կառավարությունը ցանկանում է, որ այդ օպերացիային հարձակողական ուժեր մասնակցեն Թուրքիայից:

Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ Իրաքի կառավարության մամուլի կենտրոնից ստացված տեղեկության համաձայն` Մոսուլի ազատագրմանը մասնակցում են Իրաքի «Հաշդի Շաբի» շիա աշխարհազորայինները և Իրաքյան Քուրդիստանի զորքերը: Ի դեպ, վերջինիս մասնակցության վերաբերյալ համաձայնության են եկել Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ)  և ԱՄՆ:

Ընդհանուր առմամբ Մոսուլի գործողությանը մասնակցում է 30 հազար հոգի` 36 երկրից: Թուրքական աղբյուրի պնդմամբ` օպերացիային մասնակցում են նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 3000 զինյալ և Իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգա»  կոչվող զինված ուժերը:

Հիշեցնենք, որ բուն Թուրքիայի մասնակցությունը այդ օպերացիային մինչև վերջին պահը հարցականի տակ էր , քանի որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԱՄՆ-ի առաջ պայման էր դրել, որի համաձայն Թուրքիան օպերացիային կմիանար այն դեպքում, եթե դրանում մասնակցություն չունենային Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
15:49, 22 օգոս
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:48, 21 օգոս
Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ
Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}