Մշակութային10:31, 13 Հոկտեմբեր 2016
Ստամբուլահայ երգչուհու նոր երգը աշխարհի հայերի կարոտի մասին է

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը հոկտեմբերի 14–ին Երևանում կներկայացնի իր նոր տեսահոլովակը:
«Վանայ լիճին...» կոչվող երգը և տեսահոլովակը ներկայացնում են հայի հույզերն ու կարոտը իր հոգևոր հայրենիքի հանդեպ: Երգը զրույց է Վանա լճի հետ։
«Ermenihaber.am»-ի հետ զրույցում երգչուհին կիսվեց տեսահոլովակի շնորհանդեսից իր սպասումներով.
«Ուրախ եմ վերջապես տեսահոլովակը հանդիսատեսի դատին հանձնել: Հուսամ այն կարժանանա երաժշտասերների հավանությանը: Ինձ համար կարևոր է շատ երգի խորհուրդը: Երգը Վանա լճի մասին է, ուստի աշխարհի բոլոր հայերի կարոտի մասին է»-նշեց երգչուհին:
Ի դեպ, երգը գրվել է «Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի շրջանակներում՝ Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության տպավորությունների ներքո: Ծրագրի համակարգող և երգի հեղինակ Հասմիկ Հախվերդյանը նշում է, որ այն փաստը, որ ծրագրի մի մասը կազմող ստեղծագործության կատարումը վստահվել է Սիբիլին, իր մեջ կարևոր խորհուրդ է պարունակում:
«Ինձ համար՝ որպես հեղինակի, դժվար չէր տեսնել այն երգչուհուն, ով պետք է մարմնավորեր Հայի հավաքական կերպարն ու, իբրև մի նոր Ախթամար, ներկայացներ հայությանը միավորող հույզերն ու երազանքները։ Այդ Ախթամարը Հայոց ցեղասպանությունից հետո Պոլսում հաստատված նախնիների շառավիղ հանդիսացող և այդ հողի վրա Հայի գոյությունը պահող հայուհի Սիբիլն է, ով անմիջապես զգաց, որ այդ երգն իրենն է»,- ասում է Հախվերդյանը:
Տեսահոլովակի պրոդյուսերը Անդրե Սիմոնյանն է, ռեժիսորը՝ Մարիամ Գևորգյանը։ Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, ժամը 14:00-ին «Սինեմա Սթար» կինոթատրոնի փոքր դահլիճում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |