Տարածաշրջան08:17, 12 Հոկտեմբեր 2016
Չավուշօղլուն նշել է այն պայմանը, որի դեպքում Թուրքիան կմասնակցի Ռաքքա քաղաքի ազատագրմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրմանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Milliyet» պարբերականը, Չավուշօղլուն, խոսելով ԱՄՆ-ի առաջարկի մասին, ներկայացրել է այն պայմանները, որոնց իրականացման դեպքում Թուրքիան կմասնակցի և կաջակցի այդ օպերացիային:
Չավուշօղլուի խոսքերով` Թուրքիան կմիանա այդ օպերացիային, եթե դրանում մասնակցություն չունենան Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):
Չավուշօղլուն լրագրողների հետ զրուցելիս, անդրադարձել է նաև ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի այն խոսքերին,որոնց համաձայն ԱՄՆ-ն կարող է զենք տրամադրել Սիրիայի քրդական ուժերին:
«Այդ ժամանակ ԱՄՆ-ն կդառնա մի երկիր, որը աջակցում է ահաբեկչությանը: Որպես բարեկամ ասում ենք` ԱՄՆ կվերածվի ահաբեկիչների հետ համագործակցող և աշխատող երկրի,-ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը:
Նշվում է, որ Ռաքքայի ազատագրման օպերացիան տեղի է ունենալու մոտ ժամանակներս: Աղբյուրը հստակ ժամկետներ չի նշում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Ռուսաստանը թուրքական նավահանգիստների միջոցով վառելիքի վաճառքից ստացել է մոտ 3 մլրդ եվրո։
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |