Տարածաշրջան07:44, 07 Հոկտեմբեր 2016
Իրաքի վարչապետը նորից պահանջել է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքը Իրաքից

Իրաքի վարչապետ Հայդար Իբադին կրկին հայտարարություն է արել Մոսուլ քաղաքից 40կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում տեղակայված թուրք զինվորների կապակցությամբ:
Միջանկյալ նշենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զինուժն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էր իրաքյան Քուրդիստանի Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից այնտեղ հիմնած ռազմակայանում: Թուրքական կողմի պնդմամբ` դա իրականացվել էր իրաքյան իշխանությունների խնդրանքով: Նրանք նաև պնդում են, որ իրենց զորախումբը նպատակ ունի մարզել իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զորաջոկատները` «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ մղվող մարտերի համար:
Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` Իրաքի վարչապետը նշյալ թեմայով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հերքում է տվել. «Մենք Թուրքիային չենք խնդրել, որ զինվորներ ուղարկի Իրաք: Թող թուրք զինվորները չկարծեն, թե իրենք այնտեղ խրախճանքի մեջ են: Նրանց ներկայությունը անհրաժեշտ չէ և վտանգ է պարունակում»:
Իրաքի վարչապետը պահանջել է Թուրքիայից, որպեսզի վերջինս հարգանք ցուցաբերի Իրաքի սուվերենության նկատմամբ և դուրս բերի իր զորախումբը այլ երկրի տարածքից: Միևնույն ժամանակ Իբադին շեշտել է, որ իրենք չեն ցանկանում Թուրքիայի հետ որևէ բախման մեջ մտնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |