Հասարակական12:51, 04 Հոկտեմբեր 2016
Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը ներառվել է ԵԽ-ի Թուրքիայի մասին զեկույցում

Եվրոպայի խորհուրդի (ԵԽ) ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը:
Ըստ զեկույցի՝ չնայած վերջին տարիներին Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների և փախստականների հարցերում որոշակի առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ սիրիացի փախստականների, քրդերի, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումները շարունակվում են:
Ըստ «Ակօս» շաբաթաթերթի կայքի՝ հանձնաժողովը մտահոգիչ է համարել թուրք պաշտոնյաննների կողմից ատելության պարունակող բառապաշարի կիրառումը: Որպես ասվածի օրինակ զեկույցում մեջբերվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի և երգիչ Յըլդըզ Թիլբեի արտահայտությունները հեռուստատեսությամբ և սոցցանցերում: Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտությունը նույնպես ներառվել է զեկույցում, որպես ատելություն պարունակող արտահայտություն:
Ըստ զեկույցի՝ ատելություն պարունակող արտահայտությունների կիրառումը գագաթնակետին է հասել 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում, ինչը մեծացրել է հասարակության մեջ առկա բևեռացումը:
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում ատելություն պարունակող արտահայտությունների համար հիմնականում ոստիականություն կամ դատարան չեն դիմում, իսկ դիմելու դեպքում էլ օրենքը խախտողները չեն պատժվում: Հակառակը` ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում կիրառվում են խոցելի խմբերին լռեցնելու համար:
2014 թվականի ընթացքում հրեաների, հայերի, քրդերի, քրիստոնյաների, հույների, ալևիների, արաբների և սիրիացի փախստականների, ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն հռետորաբանության կիրառման մոտ 500 դեպք է արձանագրվել:
Եվրոխորհրդարանի հանձնաժողովը զեկույցի մեջ ընդգրկել է նաև հայ զինծառայող Սեվակ Բալըքչըի, Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կնոջ՝ Մարիցա Քյուչյուքի, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունները, եկեղեցիների վրա կատարված հարձակման դեպքերը:
Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի կազմում ընդգրկված են անկախ փորձագետներ, որոնք ԵԽ անդամ երկրներում ռասիզմի, այլատյացությունը և անհանդուրժողականության վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ են պատրաստում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |