Միջազգային10:57, 03 Հոկտեմբեր 2016
Անկարան վճարում է ԱՄՆ կոնգրեսականներին թուրքանպաստ լոբբինգ անելու համար
Թուրքիան լոբբիստական կազմակերպությունների միջոցով լայնամասշտաբ գործունեություն է ծավալում ԱՄՆ-ի կոնգրեսում: Այս մասին գրում է թուրքական «Odatv.com» կայքը` հղում անելով ամերիկյան «Politico» ամսագրում հրապարակված հոդվածը, որում անդրադարձ է կատարվում լոբբինգ իրականացնող նախկին կոնգրեսականներին:
Հոդվածում նշվում է, որ Մերձավոր Արևելքի թագավորություններից հետո լոբբինգի համար ամենաշատ փող հատկացնող երկրները հանդիսանում են նախկին ԽՍՀՄ երկրները, հատկապես աչքի են ընկնում Ադրբեջանը, Վրաստանը, Տաջիկստանը և Բելառուսը:
Առանձին անդրադարձ է կատարվում Թուրքիայի լոբբիստական գործունեությանը ԱՄՆ-ում: Ներկայացվում են մի քանի նախկին կոնգրեսականներ, որոնք քարոզչություն են արել կամ անում Թուրքիայի օգտին: Առանձնացվել են Դեմոկրատական կուսակցությունից 2 անգամ նախագահի թեկնածու առաջադրված Դիք Ջեֆարդը, նախկինում Սենատի մեծամասնության առաջնորդ Թրենթ Լոթթը, Ջոն Բրուքսը, Ներկայացուիչների պալատի անդամներ Բոբ Լիվինգսթոնը, Սթիվեն Սոլարսը, պալատի նախկին նախագահ Դենի Հասթերթը, կոնգրեսի նախկին անդամներ Փորթեր Գոսսը, Ալբերտ Վիննը և Ջիմ Մակգրերին:
Թուրքիայի օգտին լոբբինգ անող համար մեկ լոբբիստ է ներկայացվում Դիք Ջեֆարդը, որը Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության փոքրամասնություն առաջնորդ լինելու տարիներին Հայոց ցեղասպանության բանաձևերը սատարոզների մեկն է եղել, սակայն պաշտոնավարումն ավարտելուց հետո կտրուկ փոխել է իր դիրքորոշումը:
«Politico»-ի տվյալներով` 2015 թվականին Թուրքիան Ջեֆարդին վճարել է 1.7 մլն դոլար:
Նշվում է, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրի օգտին լոբբինգ անելն ավելի վիճահարույց է դարձել, բայց Անկարայի համար արվող քարոզչությունը շարունակում է իր արդյունքը տալ, ինչի վկայություններից մեկը կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի կանխումն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |