Իրավական08:20, 27 Սեպտեմբեր 2016
Թուրքիան կրկին նոտա է հղել Գերմանիային` պահանջելով վերադարձնել հետախուզվող դատախազներին

Թուրքիան դիվանագիտական նոտա է հղել Գերմանիային` պահանջելով վերադարձնել թուրք դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային, ովքեր մեղադրվում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժմանն անդամակցելու մեջ:
Ըստ թուրքական «Habertürk» թերթի կայքի` նոտան հղվել է այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ են հայտնվել Թուրքիայում հետախուզվող դատախազների՝ Գերմանիայի Ֆրեյբուրգ քաղաքում գտնվելու մասին: Նշվում է, որ Անկարայում Գերմանիայի դեսպանությանը հանձնված նոտայում պահանջվել է ստուգել դատախազների Գերմանիայում գտնվելու մասին պնդումները և նրանց գտնվելու վայրը պարզելու դեպքում՝ ձերբակալել ու արտահանձնել թուրքական իշխանություններին:
Անկարան նույն պահանջով մեկ նոտա արդեն հղել էր Գերմանիայի կառավարությանը, սակայն Բեռլինից ստացված պատասխանում նշվել էր, որ Օզի և Քարայի` Գերմանիայում գտնվելու մասին որևէ ապացույց առկա չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ (2015-ի օգոստոսին) թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին , թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում էր կայացվել, Վրաստանի տարածքով փախել էին Հայաստան:
ՀՀ ԱԱԾ-ն, սակայն, հերքել էր այդ լուրերը հայտարարելով, որ նման անուն ազգանուններով անձիք մուտք չեն գործել Հայաստանի տարածք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |