Տարածաշրջան08:22, 09 Սեպտեմբեր 2016
Թուրքիան կմասնակցի ԻՊ-ի զինյալներից Ռաքա քաղաքի ազատագրման օպերացիային
Թուրքիան, ԱՄՆ, Սաուդյան Արաբիան և Քաթարը միաժամանակյա մեծ ռազմական գործողություն են իրականացնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Ռաքքա քաղաքում: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի`օպերացիայի ժամանակ, որի նպատակն է քաղաքը մաքրել ԻՊ-ի զինյալներից, Թուրքիան աջակցելու է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորմանը (սիրիական ընդդիմադիր ուժեր):
Տեղի ունենալիք խոշոր օպերացիայի շրջանակներում ,թե ցամաքային, թե օդային գործողություններ են իրականացվելու ԻՊ-ի զինյալների դեմ: Քաթարը և Սաուդյան Արաբիան օպերացիային աջակցելու են ռազմամթերքով, իսկ Թուրքիան և ԱՄՆ-ն զորքեր են ուղարկելու Ռաքքա և մասնակցելու են բուն ռազմական գործողություններին: Վերջիններս նաև պատասխանատու են լինելու օդային հարվածների իրականացման համար:
Թուրքական աղբյուրը հաղորդում է նաև, որ այս օպերացիայի իրականացման որոշումը ընդունվել է Լոնդոնում սիրիական ճգնաժամի վերաբերյալ տեղի ունեցած «Համախոհ երկրներ» խորագրով խորհրդաժողովում: Նույն ժողովի ժամանակ որոշում է կայացվել Իրաքի Մուսուլ քաղաքում նույնպես գործողություններ սկսել ԻՊ-ի զինյալների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն ապրանքաշրջանառության ծավալները 5 մլրդ դոլարի հասցնելու հարցը։
Մայիսի 15-ին Ֆաթիհ թաղամասում գտնվող «Եգիպտոսի շուկա»-կոչվող վայրում բռնկված հրդեհը մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում խուճապ է առաջացրել:
AFAD-ի հաղորդմամբ՝ ցնցումը գրանցվել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր նահանգի Քարաբուրուն շրջանի Էգեյան ծովին հարող տարածքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |