Միջազգային09:00, 07 Սեպտեմբեր 2016
Միջազգային կազմակերպություններ.«Թուրքիայում բռնությունների աննախադեպ մթնոլորտ է տիրում»
Մի շարք միջազգային մեդիա կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ քննադատել են Թուրքիայում տիրող օրինախախտումները: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նշյալ կազմակերպությունները մասնավորապես հայտարարել են, որ Թուրքիայում «արտակարգ իրավիճակի» և «օրենքի ուժ ունեցող որոշումների» միջոցով ընդդիմության և անկախ մամուլի վրա «աննախադեպ» ճնշումներ են գործադրվում:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը «ARTICLE 19» կազմակերպության գլխավորությամբ Ստամբուլում ընդհանուր ժողով են գումարել «Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի» (EFJ), «Index on Censorship»-ի, «MY Media»-ի, «Նորվեգական մամուլի ասոցիացիայի», «Նորվեգիայի լրագրողների միության», «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, բանաստեղծների և արձակագիրների «Դանիական PEN», «Գերմանական PEN», «Նորվեգական PEN», «Միջազգային PEN» և «Ուելսի PEN» կազմակերպությունների ներկայացուցիչները: Նիստից հետո նշված կառույցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Ստամբուլ այցի ընթացքում մի շարք լրագրողների, փաստաբանների և մարդու իրավունքների պաշտպանների հետ հանդիպումներ ունեցած միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները արձանագրել են, որ Թուրքիայում արտակարգ իրավիճակը օգտագործվում է՝ անկախ և ընդդիմադիր մամուլի դեմ գործադրվող բռնությունները արդարացնելու համար:
Կազմակերպությունները հայտարարել են, որ դատապարտում են թուրք պաշտոնյաների կողմից «արտակարգ իրավիճակի»՝ ընդդիմադիրներին ճնշելու համար օգտագործելու հանգամանքը: Նրանք նաև նշել են, որ որպես Եվրախորհրդի անդամ՝ Թուրքիան պարտավոր է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետ կապված հետաքննություններն իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան:
Միջազգային պատվիրակությունը նշել է, որ Թուրքիայում ստեղծվել է բռնությունների «աննախադեպ» մթնոլորտ և կոչ է արել անմիջապես ազատ արձակել առանց հիմնավոր մեղադրանքի ձերբակալվածներին և դադարեցնել անկախ մամուլի դեմ ոտնձգույթունները:
Կազմակերպությունների ներկայացուցիչները արձանագրել են նաև, որ Թուրքիայում կամայական կերպով իրականացվող զանգվածային ձերբակալությունների զոհ են դառնում մեծ թվով ընդդիմադիրներ և փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն Գյուլենական համայնքի գործունեության հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Այս մասին հայտնում է իսրայելական «iShip Forwarding» բեռնափոխադրող ընկերությունը։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Ռազմգործողությունից առաջ Իրաքը Պակիստանից գնելու է 12 միավոր ռազմական ինքնաթիռ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |