Միջազգային12:32, 25 Օգոստոս 2016
Իսրայելը աջակցություն է հայտնել Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» օպերացիային
Թուրքիայում Իսրայելի դեսպանի պաշտոնակատար Ամիրա Օրոնը աջակցություն է հայտնել օգոստոսի 24-ին թուրքական ստորաբաժանումների կողմից Սիրիայի Ջերաբլուս քաղաքում սկսած «Եփրատի վահան» օպերացիային,:
Միաջանկյալ նշենք, որ Ջերաբլուսը գտնվում էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ:
Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` Օրոնը ընգծելով, որ ԻՊ-ն կարող է վտանգ ներկայացնել նաև Իսրայելի համար, հավելել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի զինյալները ամրապնդվեն Թուրքիայի սահմանին մոտ:
«Թուրքիայի հետ միակարծիք ենք և աջակցում ենք»,-ասել է նա:
Նրա խոսքերով` պաշտոնական Անկարայն ստեղծված իրավիճակում իրականացնում է բոլոր անհրաժեշտ գործողությունները:
Հիշեցնելով ԻՊ-ի կողմից Թուրքիայում իրականացված հարձակումները, նա շեշտել է
«Թուրքիայի կառավարությունը ԻՊ- սպառնալիքը կանխելու համար, որոշումներ է կայացնում: Հուսով ենք , որ օպերացիան Թուրքիայի համար ցավոտ չի լինի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |